1 9 9 2թ
Հունվարի 26 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումների մասին» որոշումը, համաձայն որի ՀՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությունը վերանվանվում է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային վարչության:
Դեկտեմբերի 14 - ՀՀ երագույն խորհուրդը ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման կարգի մասին՚ որոշումը:
1 9 9 3թ.
Հունվարի 8 - ՀՀ Նախագահի կողմից վավերացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հունիսի 2 - ՀՀ կառավարությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր արխիվային վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության վերանվանելու, վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը եւ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` պետությանը պատկանող փաստաթղթերի մշտական պահպանումն իրականացնող արխիվների համակարգը հաստատելու մասին որոշումը:
1 9 9 4թ
Փետրվարի 9 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության արխիվների գրանցման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Օգոստոսի 16 - ՀՀ կառավարությունն ընդունում է ՙՀայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում փաստաթղթերի ընդգրկման կարգի հաստատելու մասին՚ որոշումը:
1 9 9 5թ.
Մայիսի 25 - ՀՀ կառավարությունն ընդունում է N284 «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի եւ գործավարության կազմակերպման պետական հսկողության կարգը հաստատելու մասին» որոշումը:
1 9 9 6թ
Սեպտեմբերի 26 - ՀՀ կառավարությունն ընդունում է N536 որոշումը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կանոնադրության եւ ապարատի կառուցվածքը հաստատելու մասին»:
1 9 9 7թ
Դեկտեմբերի 12 - ՀՀ Ազգային ժողովը ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ նոր օրենքը:
1 9 9 8թ.
Ապրիլի 6 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի մասին՚:
Ապրիլի 22 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14 եւ 18 հոդվածների կիրառկումն ապահովող միջոցառումների մասին» որոշումը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման եւ հրապարակման ընդհանուր կարգը հաստատելու մասին:
Օգոստոսի 13 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների համակարգը հաստատելու մասին» որոշումը:
Սեպտեմբերի 18 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լուծարման եւ (կամ) մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվներ հանձնելու կարգի մասին» և «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր եւ հազվագյուտ ճանաչելու կարգը հաստատելու մասին» որոշումները :
Հոկտեմբերի 29 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող, տնտեսական գործունեությամբ զբաղվող ոչ պետական արխիվների արտոնագրման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Դեկտեմբերի 25 - ՀՀ կառավարությունն N833 ընդունում է որոշումը` ՙՓաստաթղթերի` ըստ տեսակների, պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին՚ որոշումը:
1 9 9 9թ.
Մարտի 17 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. ապրիլի 22-ի N246 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» որոշումը :
Մարտի 18 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Օգոստոսի 4 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական եւ գերատեսչական արխիվների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Սեպտեմբերի 4 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Փաստաթղթերի փորձա-գիտական արժեքավորման եւ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկման կարգը հաստատելու մասին» որոշումը:
2 0 0 2թ.
Փետրվարի 22 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Պահպանման ժամկետները լրացած, պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնեիու կամ ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:
Մարտի 6 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» որոշումը:
Հունիսի 13 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. սեպտեմբերի 18-ի N 573 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» որոշումը:
Հուլիսի 4 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետ-ության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» որոշումը:
Օգոստոսի 22 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշումը:
2 0 0 3թ.
Մարտի 20 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետ-ության կառավարության 2002թ.օգոստոսի 22-ի N1406-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու եւ սեպտեմբերի 12-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը:
Հունիսի 17 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Արխիվային ծառայություն-ների կենտրոն՚ պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումն ապահովելու մասին» որոշումը:
Օգոստոսի 8 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետ-ության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության արխիվային գործի գործակալությունը վերակազմակերպելու մասին» որոշումը:
Օգոստոսի 21 - ՀՀ կառավարությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետ-ության կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի N1406-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշումը:
2 0 0 4թ.
Հունիսի 6 - ՀՀ Ազգային ժողովը ընդունում է «Արխիվային գործի մասին» ՀՀ նոր օրենքը։
Դեկտեմբերի 21 - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը հաստատում է «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը»։
Դեկտեմբերի 24 - ՀՀ մշակույթի և երիտասրադության հարցերի նախարարը հաստատում է «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը»։
Դեկտեմբերի 29 - ՀՀ մշակույթի և երիտասրադության հարցերի նախարարը հաստատում է «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը»։
2 0 0 5թ.
Փետրվարի 17 - ՀՀ կառավարության որոշումներով հաստատում է «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը» և «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը»։
Ապրիլի 15 - ՀՀ մշակույթի և երիտասրադության հարցերի նախարարը հաստատում է «Արխիվային փաստաթղթերի կարգավորման և պետական արխիվներ հանձնման կարգը»։
Մայիսի 19 - ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային արխիվը հանձնվում է նորաստեղծ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը»։
Հունիսի 23 - ՀՀ կառավարության որոշմամբ հաստատում է «Արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը»։
Հուլիսի 7 - ՀՀ կառավարության որոշմամբ արխիվային գործի բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին իրավասությունները վերապահում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը։
Հուլիսի 14 - ՀՀ կառավարության որոշմամբ հաստատում է «Արխիվային փաստաթղթերը առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվումն, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը»։
Օգոստոսի 4 - ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային ֆիլմադարան» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման միջոցով միացնում է Հայաստանի ազգային արխիվին և ստեղծվում է արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղը։
2 0 0 6թ.
Փետրվարի 16 - ՀՀ տարածքային կառավարման նախարարը հաստատում է «ՀՀԱՀ հազվագյուտ փաստաթղթերի պետական հատուկ հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը» և «ՀՀԱՀ փաստաթղթերի պետական հաշվառման, հաշվառման փաստաթղթերի վարման և կենտրոնացված պետական հաշվառման համար հաշվետու տեղեկությունների ներկայացման ընթացակարգը»։
Մարտի 9- ՀՀ կառավարության որոշմամբ հաստատում է «Պահպանության ժամկետների նշումով փաստաթղթերի օրինակելի ցանկը»։