հայերեն русский english
Փնտրել
 





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արխիվային գործը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց գործունեությունն է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման բնագավառում:
2. Ժամանակակից աշխարհում արխիվների տեղը որոշվում է փաստաթղթի խաղացած դերով՝ որպես մարդու, հասարակության և պետության գոր¬ծունեության տարբեր ոլորտներում օպերատիվ կարգավորիչ: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, պետական և համայնքային կառավարման խնդիրների լուծման գործում հետադարձ փաստաթղթային տեղեկության պահան¬ջարկը արխիվին դարձնում են պետական կառավարման և տեղական ինքնա¬կառվարման մարմիների կառավարչական գործունեության վստահելի, հասցեական և օպերատիվ տեղեկա-տվական օղակ: Արխիվում պահպանվող փաստաթղթի վավերա¬կանությունը, նրանց անձեռնամխելիությունը նշանակում է, որ նրանք կրում են ապացուցական բնույթ: Կատարելով քաղաքացիների սոցիալ-իրավական հարցումները՝ արխիվը ապահո-վում է բնակչության սոցիալական պաշպանության համակարգի գործունեությունը: Կազմակերպելով հետադարձ փաստաթղթային տեղեկության օգտագործումը գիտահետազոտական նպատակներով՝ արխիվը ձեռք է բերում գիտական կազմակերպության կարգավիճակ: Հանրահռչակելով երկրի պատմությունը ամբողջությամբ և հայրենի օջախինը մասնավորապես, արխիվը հանդես է գալիս որպես մշակութային-լուսավորչական կազմակերպություն:
3. Արխիվային փաստաթղթերը մարմնավորում են երկրի պատմությունը, հավաս¬տում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետության իրավունքները, պաշտպանում ժողովրդավարության սկզբունքները, այդ թվում՝ քաղաքացու իրա¬վունքը՝ ստանալու անհրաժեշտ տեղեկություն իշխանության բոլոր մարմինների գործունեության մասին:

II. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
4. Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի ներկա վիճակը մի կողմից պայմանավորված է խորհրդային ժամանակներց ժառանգած դրական (կենտրոնացում և միասնական չափորոշիչներ) և բացասական (թույլ նյութատեխ-նիկական ապահովում, վերին աստիճանի գաղտնիություն) կողմերով, մյուս կողմից՝ 1991թ. հետո իրականացված բարեփոխումների արդյունքներով՝ կապված  արխի-վային գործի մասին նոր օրենսդրությունը գործունեության մեջ դնելու և արխիվային փաստա¬թղթերի մատչելիության ազատականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն կիրառման ու էլեկտրոնային փաստաթղթերի ի հայտ գալու հետ:
5. Բարեփոխումների արդյունքում խորհրդային ժամանակներից մնացած պետական և կուսակցական  արխիվների հիման վրա ստեղծվել է <<Հայաստանի ազգային արխիվ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետև` ազգային արխիվ)  իր 1 մաս¬նագիտական՝ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճեն¬ների, Երևան քաղաքի ու 10 մարզային մասնաճյուղերով, 28 տարածքային ներկայացու¬ցչություններով: Վերջիններիս ցանցը անհրաժեշտ է օպտիմալացնել՝ նկատի առնելով քաղաքացիններին մատուցվող ծառայությունների քանակը և նոր տեխնոլոգիաների ընձեռաց հնարավորություն¬ները:
6. Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսնված համայնքային արխիվներ առայժմ չեն ստեղծվել. համայնքները գերադասում են իրենց փաստաթղթերը փոխանցել պետության սեփականության և պահպանության հանձնել ազգային արխիվին:
7. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում բաժնի կարգավիճակով կամ արխիվավարի պատասխանատ¬վու-թյամբ գործում են աշխատակազմերի արխիվներ, որոնք իրականացնում են փաս-տաթղթերի ժամանակավոր պահպանություն մինչև պետական արխիվ հանձնելը:
8. 2010թ. Հայաստանի Հանրապետությունում՝ ք. Երևանում, գործունեություն է սկսել <<ՕՍԳ Ռեկորդզ Մենեջմենտ>> միջազգային մասնավոր ընկերությունը, որը մասնագիտացել է մասնավոր հատվածի փաստաթղթերի պահպանությամբ:
9. Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավա-րության լիազորած պետական կառավարման մարմինն է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:
10. Հանրապետությունում արխիվային գործի կառավարման ձևավորված համա-կարգը հիմնականում համապատասխանում է աշխարհի զարգացած երկրներում գոյություն ունեցող մոդելներին: Հանրապետությունում արխիվային գործի զար-գացման ընդհանուր մակարդակը, ներառյալ օրենսդրությունը, գիտամեթոդական և կազմակերպական գործունեությունը, ընդհանուր առմամբ համադրելի է հետխոր-հրդային տարածաշրջանի պետությունների արխիվային գործի ընդհանուր մակար-դակի հետ, իսկ մատչելիության ազատականության հարցում, համաձայն Արխիվ-ների համաշխարհային խորհրդի իրականացրած մոնիտորինգի, առաջինների թվում է: Սակայն տեխնիկական զինվածության աստիճանով ՀՀ արխիվային համակարգը նկատելիորեն հետ է մնում ինչպես աշխարհի զարգացած երկրների, այնպես էլ ԱՊՀ մի շարք պետությունների համանման համակարգերից: Անբավարար է մնում արխիվային տեղեկատվական գործունեության վիճակը, և սա այն դեպքում, երբ աշխարհի զարգացած երկրների լավագույն պրակտիկան վկայում է համացանցում հզոր ինքնաշխատ տեղեկատվական-որոնողական համակարգերի և թվայնացված արխիվային փաստաթղթերի ստեղծման և տեղադրման, արխիվային ծառայություն¬ների առցանց մատուցման հեռանկարայնությունը:
11. Չնայած դրան՝ վերջին տասնամյակում արխիվային ոլորտի ենթակա-ռուցվածքների որոշակի արդիականացումը ապահովեց ստանաու որոշակի դրական արդյունք¬ներ ինչպես ազգային արխիվում, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժա¬նումներում: Վերանորոգվել են ազգային արխիվի գլխավոր մասնաշենքը ամբողջությամբ, մյուս երեք մասնաշենքերի ջեռուցման համակարգերը և սանհանգույցները, արխի¬վապահոցների երեք տեխնիկական հարկեր վերակառուցվել են պահոցների՝ շարժա¬կան դարակաշարերով, շահագործման են հանձնվել երեք տեղայնացված կաթսայատներ, գլխավոր և երկրորդ մասնաշենքերում տեղադրվել են օդորակման և հրդեհային անվտանգության համակարգեր, ստոր¬գետնյա չորս արխիվապահոց վերանորոգվել և հագեցվել են անհրաժեշտ սարքա¬վորումներով: Վերանորոգվել են նաև տարածքային ստորաբաժանումների զբա¬ղեցրած 19 շենք և շինություն: Արխիվի և’ կառուցվածքային, և’ տարածքային ստորաբաժանումները ապահովված են համակարգչային տեխնիկայով, ձեռք են բերվել փաստաթղթի և կինոժապավենի թվայնացման ժամանակակից սարքա¬վորումներ, իրականացվում են արխիվային տեղեկությունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, փաստաթղթերի, կինոնկարների, լուսան¬կարների և ձայնագրությունների թվայնացման ծրագրված աշխատանքներ: Այս բոլորը ՀՀ արխիվային համակարգին հնարավորություն են տալիս կայուն կերպով իրականացնել ՀՀ արխիվային հավաքածուի և այլ արխիվային փաս¬տաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման հիմ¬նական գործառույթները:
12. Ներկա ժամանակաշրջանում ՀՀ արխիվային գործի զարգացման համար բացվել են լայն հնարավորություններ, բայց և միաժամանակ ընդլայնվել են նախկինում եղած, ինչպես նաև ստեղծված նոր գործոնները (վտանգները), որոնք թողնում են բացասական հետևանքներ: Հիմնականում դրանց թվին կարելի է դասել.
ա) արխիվագետի մասնագիտության սոցիալական և հասարակական ցածր կարգավիճակը, որը արտահայտվում է նրա ցածր վարձատրությամբ (եկամ-տահարկի մասին նոր օրենսդրության ընդունումից հետո միջին աշխատավարձը կազմում է 78700 դրամ, հարկի վճարումից հետո՝ 59000 դրամ), ինչը  հնարավորություն չի տալիս արխիվի աշխատանքում ներգրավել բարձր որակա-վորում ունեցող մասնագետներ: Առկա է արխիվի թարմացվող նյութատեխնի¬կական բազայի և նրա կադրային ներուժի անհամապատասխանությունը, իսկ այդ համապատասխանությունը շատ կարևոր է, երբ ավանդական աշխատանքների ծավալի աճի հետ մեկտեղ արխիվի առջև հանդես են գալիս նոր խնդիրներ՝ կապված ժամանակակից տեղեկատ¬վական տեխնոլոգիաների ներդրման և էլեկտրոնային փաստաթղթերի պահպա¬նության ընդունման հետ.
բ) ՀՀ արխիվային համակարգի բացառապես խորհրդային տարիներին ստեղծված ենթակառուցվածքների վիճակը: Արխիվային փաստաթղթերի պահպանության համար կառուցվել են շինություներ միայն Երևան քաղա¬քում, մնացած բոլոր շինությունները հարմարեցված են այդ նպատակին, ընդ որում, շինությունների մեծ մասն անհրաժեշ է ենթարկել հիմնանորոգման՝ դրանցում օդորակման և անվտանգության համակարգերի տեղադրումով:
13. Վերոհիշյալ հիմնախնդիրների հետ միաժամանակ 21-րդ դարում ՀՀ արխիվային համակարգի առջև ծառացան նոր մարտահրավերներ, որոնք պայ-մանավորված են տեղեկատվական հասարակության բուռն զարգացումով, կառա-վարման փաստաթղթային ապահովման բնագավառում նոր տեղեկատ¬վական տեխնոլոգիաների տարածումով, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության բուռն ծավալումով: Սակայն ներկա պահին նորմատիվ (չափորոշիչ), կազմակեր-պական-կադրային, տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունների բացակայու¬թյան պատճառով ՀՀ արխիվային համակարգը ի վիճակի է ընդունել, պահպանել և օգտագործել միայն էլեկտրոնային այն փաստաթղթերը, որոնք հանդիսանում են առանձին ֆայլեր կամ ոչ մեծ քանակի ֆայլերի խումբ, որոնց պահպանման և օգտագործման համար անհրաժեշտ է սովորական համա¬կարգչային տեխնիկա ու ծրագրային ապահովում: Անհրաժեշտ քանակի նորագույն տեխնիկայի բացա¬կայության պատճառով արխիվի հնարավորությունները բավականին հետ են մնում ժամանակի պահանջներից, որը, անկասկած, խնդիր է դառնում տեղեկատվական հասարակության իրո¬ղությունների հետ արխիվի հարմարվելու գործում:

III. ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Երկարաժամկետ հեռանկարում ՀՀ արխիվային գործի զարգացման նպա-տակն է հանդիսանում այնպիսի մակարդակի ձեռքբերում, որ համապատասխանի ժամանակակից տեղեկատվական հասարակության պահանջմունքներին և կա-րիքներին: Նախորդ ժամանակաշրջանում արխիվի հիմնական խնդիրը եղել է թղթե հիմքով փաստաթղթերի պահպանությունը, սակայն տեղեկատվական տեխնո-լոգիաների համակողմանի և զանգվածային տարածումը, էլեկտրոնային կառա-վարման համակարգի ներդրումը արմատապես փոխեց բուն փաստաթղթի, հետևաբար նաև փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության բնույթը: Ներկայումս արդեն ավելի շատ փաստաթղթեր են ստեղծվում էլեկտրոնային ձևով, և ժամանակի ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի քանակը գնալով միայն կաճի: Դրանց ընդունման, պահպանման և օգտագործման հնարավորությունը դառնում է պետական կառավարման արդյունավետության կարևորագույն խնդիրը: Այդ պատճառով արխիվը պետք է որոնի էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխա-տանքի կազմակերպման ճանապարհներ:
15. Վերոհիշյալ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է լուծել արխիվային գործի զարգացման հետևյալ խնդիրները.
ա) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը անցնելու պայմաններում անհրա¬ժեշտ է ստեղծել արխիվային գործի հիմքը հանդիսացող գործավարության կառա¬վարման լիարժեք համակարգ, որի համար անհրաժեշտ է հանրապետական մակարդակով սահմանել փաստաթղթավարության կազմա¬կերպման, միասնա-կանացման ու ստանդարտացման, արխիվային և գործա¬վա¬րու¬թյան ծառայություն-ների միասնական սկզբունքներ, պետական և տե¬ղական ինքնա¬կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստա¬թղթա¬շրջանա¬ռու¬թյան միաս¬նա¬կան համա-կարգ, որը հնարավորություն կընձեռի քիչ ծախսերով արդիականցնել և նպատա-կահարմար դարձնել ոչ թղթային փաստաթղթաշրջա¬նառությնը փաստա¬թղթա-վորման անցնելը: Նշված միջոցառման իրականացումը կապահովի ՀՀ արխիվային գործի և գործավարության զարգացումը համաշխարհային առաջատար միտումների ու տեխ¬նոլոգիաների հունով, կկրճատվեն էլեկտրոնային փաստաթղ¬թաշր¬ջանա-ռության համակարգերի մշակման և ստեղծման ծախսերը, կապահովի փաստա-թղթերի պահպանությունը, կկրճատվեն փաստաթղթերի ձևերը, տեսակները և քանակը ու նրանց հետ տարվող աշխատանքի ծավալը:
բ) սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործա-վարությունում և աշխատակազմերի արխիվներում էլեկտրոնային փաստա¬թղթերի ստեղծման և պահպանության լիարժեք օրենսդրական հիմք, մշակել էլեկտրոնային ձևով ստեղծվող փաստաթղթերի նախապատրաստման և պետական արխիվ հանձման կարգ
գ) մշակել էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման և մշտական պահպա-նության հանձման, ինչպես նաև երկարաժամկետ պահպանության ու օգտա-գործողների համար ամենահարմար ձևով մատչելիության կազմակերպման միասնական տեխնոլոգիաներ, ձևաչափեր, ստանդարտներ և կանոնակարգեր, որոնք կերաշխավորեն դրանց ձևափոխման հնարավորությունը տեղեկա¬տվական տեխնոլոգիաների մշտական կատարելագործման պայմաններում
դ) ազգային արխիվում ստեղծել էլեկտրոնային փաստաթղթերի պահպանության ստորաբաժանում, որը կիրականացնի էլեկտրոնային փաստա¬թղթերի կենտրոնացված համալրումը, պահպանությունը և մատչելիության կազմակերպումը:
16. Վերոհիշյալ միջոցառումների իրականացումը հնարավորություն կընձեռի իրականացնել էլեկտրոնային ձևի տեղեկության երաշխավորված պաշտպանություն արխիվային պահպանության բոլոր մակարդակներում, կբարձրացնի պետական և տեղական ինքնակա¬ռա¬վարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության փոխգոր¬ծու¬նեությունը, կարագացնի իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների շարժը, ծառայությունների մատուցման որակը և ամբողջությունը:
17. Ներկայումս ամեն տարի ՀՀ արխիվային հավաքածուն համալրվում է ավելի քան 40 հազար թղթե կրիչով գործով: Դրա հետ միաժամանակ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը և էլեկտրոնային փաստաթղթերի ծավալի աճը օբյեկտիվորեն պետք է բերի ՀՀ արխիվային հավաքածուի տեսակային կազմի աստիճանական փոփոխության և վերջնական արդյունքում թղթե կրիչով փաստաթղթերի համալրման ծավալի կրճատման: Դա հնա¬րավորություն կընձեռի արխիվապահոցներում ազատ տարածքի բացակա¬յության հիմնախնդրի լուծմանը, միաժամանակ անհրաժեշտություն կառաջանա պայմաններ ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր պահպանության ընդունելու համար: ՀՀ արխիվային հավաքածուի որակական համալրման ապահովման համար անհրաժեշտ է.
ա) աշխատանք տանել օպտիմալացնելու այն փաստաթղթերի կազմը, որոնք առանձնացվում են մշտական պահպանության համար՝ հաշվի առնելով փաստա-թղթերի ընտրության չափանիշերի կատարելագործումը, փորձաքննությամբ արժեքավորումը, այդ թվում՝ պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի վերամշակումը՝ հաշվի առնելով գործա-վարությունում տեղի ունեցող փոփոխությունները.
բ) ընդայնել ազգային արխիվի կողմից պետական և տեղական ինքնա-կառավարման մարմինների աշխատակազմերի և կազմակերպությունների արխիվ-ներին ցույց տրվող մեթոդական օգնությունը.
գ) ավարտել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պահ-պանվող խորհրդային ժամանակի արխիվային փաստաթղթերի փորձաքն¬նությամբ արժեքավորումը և մշտական պահպանության ընդունումը, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության արխիվում պահպանվող և պատ¬մական արժեք ունեցող փաստաթղթերը, որոնք վաղուց դադաել են ազգային անվտանգության համար կարևորություն ներկայացնել:
18. ՀՀ արխիվային գործում ամենակարևոր սոցիալական ուղղվածություն ունե-ցող ծառայությունը, որից ամեն տարի օգտվում են տասնյակ հազարավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք, արխիվային փաստաթղթերի մատչելիու-թյան ապահովումը և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպություն¬ների ու քաղաքացիների տեղեկատվական սպասարկումն է: Ժողովրդավարական պետությունում բոլոր կարգի շահառուներին  արխիվային բաց տեղեկության արագ և ազատ մատչելիության ապահովումը հատուկ ուշադրության առարկա է և հասարակության հոգևոր զարգացման գրավականը:
19. Ներկայումս արխիվային փաստաթղթերի նկատմամբ մատչելիության ապա-հովման և նրանց օգտագործման  հիմնական ձևերն են՝  բնագրերի կամ պատճեն-ների հետ ծանոթանալն արխիվի ընթերցասրահներում, փաստագրական ցուցահան¬դեսների կազմակերպումը, արխիվային փաստաթղթերի հրատարակումը ավան¬դական միջոցներով և համացանցում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հարցումների կատարումը:
20. Առաջիկա տասնամյակում արհես¬տավարժ գիտնականների ներկա սերունդի մեծամասնության համար արխիվի ընթերցասրահում արխիվային փաստաթղթերի բնագրերի հետ ծանոթանալը մնալու է որպես գլխավոր հետազոտական միջոցը: Դրա հետ միաժամանակ, արդեն այսօր, շատ մարդկանց համար ընթերցասրահ է դառնում համացանցը: Հասարակությունը սպասում է արխիվային տեղեկություն-ների մատչելիության ընդլայնում առցանց կարգով, որը անսահման հնարա-վորություն է տալիս արագ ծանոթանալու արխիվային մեծ ծավալների տեղեկություն¬ների հետ: Արխիվային տեղեկու¬թյուններից օգտվողները անխուսափելիորեն  առաջ¬նությունը կտան էլեկտրոնային տեխնոլոգիաներին: Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է մի կողմից ապահովել մատչելիությունը ի սկզբանե թվային ձևաչա¬փով ստեղծված փաս¬տաթղթերի նկատմամբ, մյուս կողմից թվային ձևաչափ տեղափոխել առավել արժեքավոր և հասարակության կողմից պահանջարկ ունեցող թղթե կրիչով փաստաթղթերը:
21. Մատչելիության ընդլայնման համար անհրաժեշտ է հերթականությամբ իրականացնել հետևյալ միջոցառումները.
ա) Հայաստանի ազգային արխիվի կայքի շարունակական կատարելագործում, այնտեղ տեղադրելով արխիվում պահպանվող ֆոնդերի ցան¬կը օտար լեզուներով, ինչպես նաև մասնաճյուղերում և ներկայացուցչություններում պահպանվող ֆոնդերի հայերեն և ռուսերեն ցանկերը.
բ) ստեղծել համահայկական արխիվային տեղեկատվական առցանց համակարգ, որտեղ ներառել ինչպես ազգային արխիվում պահպանվող, այնպես էլ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կազմակերպություն¬նե¬րում, մասնավոր ընկերություններում, հայկական սփյուռքի կազ¬մա¬կերպություն¬ներում առկա փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին տեղեկություններ.
գ) ստեղծել անձնակազմին վերաբերող փաստաթղթերի պահպանության վայրերի մասին հանրապետական միասնական տեղեկատվական շտեմարան, որը կապահովի շահառուներին արագ փնտրել անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև հնարավորություն կընձեռի կրճատել արխիվում ստացվող հարցումների կատարման ժամանակացույցը.
դ) կազմակերպել ազգայի արխիվում պահպանվող տեղեկատու-որոնողական միջոցների թվայնացում և ապահովել դրանց ու տեղեկությունների էլեկտրոնային շտեմարանի առցանց մատչելիությունը
ե) իրականացնել պատմական կարևոր նշանակություն ունեցող արխիվային փաստաթղթերի թվայնացումը և ապահովել դրանց առցանց մատչելիությունը.
զ) իրականացնել հետևողական անցում ավանդական տեղեկատու-որոնողական միջոցների ստեղծումից (ցուցակ)  դրանց էլեկտրոնային ձևերի ստեղծմանը, ավարտել արխիվի ուղեցույցի կազմումը և տեղադրումը համացանցում.
է) աստիճանաբար անցնել ներկայումս իրականացվող փաստագրական ցուցահան¬դեսների հանրությանը ներկայացվող ձևերից և փաստաթղթերի թղթե կրիչով հրապարակումներից նաև համացանցում էլեկտրոնային ցուցադրություններ և հրապարակումներ տեղադրմանը
ը) կատարելագործել ընթերցասրահների և առանձին հետազոտությունների համար տրամադրվող սենյակների աշխատանքները, դրանք հագեցնել հետադարձ տեղեկությունների որոնման անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև դրանք համալրել որակյալ աշխատողներով՝ անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցույց տալու համար
թ) վերսկսել նախկինում ցուցակագրված ֆոնդերի վերացուցակագրումը էլեկտրո¬նային տարբերակով, որը կարևոր գործոն է մնում դրանց մատչելիության ապահովման համար
22. Հայաստանի Հանրապետությունում անձնակազմին վերաբերող փաստա-թղթերի պահպանումը և օգտագործումը, որոնք պարունակում են բազմակողմանի տեղե¬կություններ քաղաքացիների ուսման, աշխատանքային գործունեության, աշխատա¬վարձի քանակի մասին, և որոնք անհրաժեշտ են նրանց սոցիալական իրավունք¬ների պաշտպանության համար, իրականացնում է արխիվային համա-կարգը: Այդ փաստաթղթերը, չմտնելով ՀՀ արխիվային հավաքածուի կազմի մեջ, երկար ժամանակ օգտագործվել են և դեռ կօգտագործվեն քաղաքացու իրավական պաշտպանության և սոցիալական ապահովության համար: Ներկայումս այդպիսի փաստաթղթերի արխիվ ամենամյա համալրման ծավալը հաճախ համարժեք է մշտական պահպանելության գործերի համալրման ծավալին: Այդ փաստաթղթերի հիման վրա քաղաքացիների սոցիալ-իրավական հարցումների կատարմամբ զբաղված է պետական արխիվի աշխատակիցների 30 տոկոսը:
23. Այս իրավիճակում, հաշվի առնելով նաև 2004թ.  սոցիաիլական ապա-հովության ծառայությունում անհատական (անձնավորված) հաշվառման հա¬մա-կարգի ներ¬դրումը, նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ նպատա¬կաուղղված մի կողմից կատարելագործելու թոշակային տարիքի հասած քաղա¬քացիներին աշխատանքային գործունեության մասին տեղեկությունների տրա-մադրումը, մյուս կողմից պակասեցնելու 2004թ. հետո ստեղծված անձնակազմին վերաբերող գործերի արխիվացումը, եթե դրանցում եղած տեղեկությունը առկա է և կրկնում է սոցալական ապահովության ծառայության համակարգում եղածին: Ա1դ նպատակով.
ա) ազգային արխիվի և նրա տարածքային ստորաբաժանմունքների կորպո-րատիվ ցանցի ստեղծում և դրա տրամաբանական միացում այն բոլոր պետական մարմինների ցանցերին, որոնք օգտվում են արխիվային տեղեկատվությունից.
բ) սոցիալական ապահովության պետական ծառայության և այլ պետական մարմինների հարցումների միջոցով քաղաքացիներին մասին սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) էլեկտրոնային տարբե-րակի տրամադրման իրականացման իրավական դաշտի սահմանում.
գ) ազգային արխիվում էլկտրոնային հարցումները ստացող, մշակող, կատարման համար համապատասխան ստորաբաժանմանը տրամադրող և պատ-րաստի պատասխանը հետադարձ հասցեով փոխանցող ստորաբաժանման ստեղ-ծում.
դ) արխիվային տեղեկություն  (այդ թվում միասնական տեղեկություն-տեղեկանք) ստանալու համար դիմումների առցանց՝ ՀԱԱ պաշտոնական վեբ-կայքի միջոցով, ներկայացման, այդ թվում նաև էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում.
ե) Երևան քաղաքում մեկ <<պատուհանի>> սկզբունքի ներդրում.
զ) 2004թ. հետո ստեղծված անձնակազմին վերաբերող գործերի արխիվացում միայն դրանց փորձագիտական արժեքավորումից հետո:
24. Ներկա և ապագա սերունդների համար արխիվային փաստաթղթերի մատչելիությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե փաստաթղթերը պահպանվեն պատշաճ պայմաններում: Այդ պատճառով ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանության ապահովումը ազգային արխիվի համար մնում է առաջնահերթ խնդիր: Այդ նպատակով անհրաժեշտ է.
ա) շարունակել կատարելագործել արխիվի ենթակառուցվածքները արխիվա-պահոցների վերակառուցման միջոցով՝ դրանցում տեղադրելով շարժական դարակաշարեր, օդորակման և անվտանգության համակարգեր.
բ) ուժերը կենտրոնացնել ոչ թե արխիվային փաստաթղթերի վերականգնման ծավալի ավելացման, այլ վերականգման աշխատանքների որակի բարձրացման և վերականգման բարդ գործողությունների իրականացման վրա, որը հնարավորություն կստեղծի իրականացնելու արժեքավոր և հնարավոր ոչ երկարակյաց փաստաթղթերի վերականգնումը փաստաթղթերի վերականգման լաբորատորիայի նյութատեխնիկական միջոցների արդիականացման ճանապարհով.
գ) ընդլայնել արխիվային փաստաթղթերի թվայնացման ծավալները, որոնց էլեկտրոնային պատճենները ժապավենի վրա եղած օգտագործման ֆոնդի հետ  միասին ապագայում պետք է բնագրի փոխարեն դառնան ընթերցասրահներում օգտվողներին տրվող հիմնական միջոցը:
25. Սա հնարավորություն կընձեռի էապես կանխել արխիվային փաստաթղթերի հնարավոր կորուստը կամ վնասումը, կապահովի ներկա և ապագա սերունդների սահմանադրական իրավունքը՝ որոնել, ստանալ, փոխանցել, արտադրել և տարածել տեղեկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ կատարելու վերցրած միջազգային պարտավորությունները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ընդունած կոնվենցիաները, համաձայն որոնց ամեն մի պետություն բարոյական պատասխանատվություն է կրում համաշխարհային ողջ հանրության առջև պաշտպանելու և պահպանելու շարժական մշակութային արժեքները, ներառյալ արխիվային փաստաթղթերը:
26. Արդի ժամանակի իրողությունները արխիվից պահանջում են ակտիվորեն ներդնել նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ, կիրառել նոր մոտեցումներ, որոնել միջոցներ՝ բարելավելու և օպտիմալացնելու արխիվային աշխատանքների ձևերը, բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արտադրողականությունը: Արխիվը պետք է մշտապես կատարելագործի իր գործունեությունը, ճկուն և ժամանակին արձագանքի ի հայտ եկած խնդիրներին և մարտահրավերներին: Արխիվագետը պետք է անընդմեջ կատարելագործի աշխատանքների մեթոդները՝ ձգտելով բարելավել շահառուների սպասարկումը: Այդ նպատակով անհրաժեշտ է.
ա) մշակել և կենսագործել գիտահետազոտական աշխատանքների ծրագիր, որի թեմատիկան պետք է սերտորեն շաղկապված լինի համապետակա խնդիրների և տեղեկատվական հասարակության արդի պահանջմունքների լուծման  խնդիրների հետ.
բ) արխիվի գործնական աշխատանքում արագացնել նոր գիտական նորույթների, առաջավոր մեթոդների ներդրումը
գ) շարունակել ուսումնասիրել արխիվային գործի կազմակերպման լավագույն միջազգային փորձը՝ արտասահմանյան պետությունների արխիվների հետ գործնական կապերի հետագա զարգացման երկկողմանի և բազմակողմանի հիմունքներով, ինչպես նաև Արխիվների միջազգային խորհրդի, ոչ կառա¬վարական կազմակերպությունների հետ աշխատանքային փորձի և գիտա¬մեթոդական մշակումների փոխանակման, փաստաթղթերի ժողովածու¬ների հրապարակման և փաստագրական ցուցահանդեսների համատեղ ծրագրերի կենսագործման միջոցով:
27. ՀՀ արխիվային գործի զարգացումը անիմաստ է առանց համատեղելու նախորդ տարիներին ավանդական կրիչների վրա փաստաթղթերի հետ աշխատած արխիվագետների աշխատանքային փորձը ժամանակակից տեխնոլոգիաները տիրապետող երիտասարդ մասնագետների ներմուծած գիտելիքները: Դա ենթադրում է արխիվի անձնակազմի ամրապնդման անհրաժեշտություն, նրաց սոցիալական պաշտպանվածության բարձրացում, հումանիտար և տեխնիկական ուսումնական հաստատությունների գիտակ շրջանավարտների արխիվ աշխատանքի ընդունում:
28. Կադրային խնդիրների լուծման համար անհրաժեշտ է.
ա) 2016թ. արխիվի աշխատակիցներ միջին աշխատավարձը հասցնել հանրա-պետությունում միջին աշխատավարձի մակարդակին, որը հնարավորությու կընձեռի բարձրացնել արխիվի աշխատողի հեղինա¬կությունը և կապահովի նրա որակական աճը
բ) ավելացնել բարձր տեխնոլոգիաների բաժնի աշխատատեղերը՝ աշխատա-վարձի մակարդակի մրցունակությամբ.
գ) շարունակել հումանիտար ուսումնական հաստատությունների հետ համագոր-ծակցությունը՝ ուսանողների գործնական աշխատանքները արխիվում անցկացնելու համար:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ    
29. ՀՀ արխիվային գործի հետագա զարգացումը անհնրար է առանց հստակ և ոչ հակասական օրենսդրական հիմքի: Այդ նպատակով անհրաժեշտ է համարվում փոփոխության կատարել ՀՀ գործող օրենսդրությունում, ինչպես նաև ընդունել նոր նորմատիվային իրավական ակտեր՝ ուղղված արխիվային գործի բնագավառում պետական քաղաքականության իրագործման, այդ թվում նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ոլորտում: Այդ նպատակով նախատեսվում է փոխոխություններ և լրացումներ կատարել՝
ա) <<Արխիվայի գործի մասին>> ՀՀ օրենքում.
- պակասեցնել արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանու¬թյան ժամկետները մինչև մշտական պահպանության հանձնելը.
- սահմանել դատական գործերի ժամանակավոր պահպանության ժամկետները մինչև մշտական պահպանության հանձնելը:
բ) <<Արխիվայի գործի մասին>> ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կար-գերի մասին ՀՀ կառավարության և լիազոր պետական մարմնի ընդունած նորմա-տիվ իրավական ակտերում, հաստատել ՀՀ արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման մասին միասնական կարգ:  
գ) ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի <<Պետական կենսաթոշակների մասին>>  ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին>>  թիվ 665-Ն որոշման մեջ.
- վերոհիշյալ որոշման մեջ լրացումը պետք է նախատեսի, որ արխիվային տեղեկություն ստանալու համար քաղաքացին դիմում է ոչ թե ազգային արխիվ կամ նրա տարածքային ստորաբաժանում, այլ կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնի համապատասխան ստորաբաժանում, որը էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում ազգային արխիվ կամ նրա տարածքային ստորաբաժանում և էլեկտրոնային եղանակով ստանում հարցման պատասխանը.
դ) ընդունել ՀՀ կառավարության <<Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական համակարգի մասին>>  որոշում:

  V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
30. ՀՀ արխիվային գործի զարգացման նախապայմաններից առաջնայինը հարմարավետ աշխատատեղերի, անվտանգության համակարգերով կահավորված արխիվապահոցների, փաստաթղթերի պահպանության, թվայնացման և օգտագործման համար նախատեսնված արդիական սարքավորումներով  հագեցվածությունն է: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել`
ա) ազգայի արխիվի ստորգետնյա արխիվապահոցների, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզային մասնաճյուղերի շինությունների հիմնանորոգումներ, տարած-քային ստորաբաժանումների արխիվապահոցներ կահավորում օդորակման և հրդեհային անվտանգության համակարգերով.
բ)  արխիվային փաստաթղթերի թվայնացման, տեղեկությունների էլեկտրոնայի շտեմարանի ստեղծման և այլ նպատակներով իրականացվող աշխատանքների արտադրողականությունը բարձրացնելու համար իրականացնել ազգային արխիվի և նրա տարածքային ստորաբաժանումների համակարգչային և թվայնացնող սարքավորումների  արդիականացում:
VI. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Սույն հայեցակարգի կենսագործման արդյունքում ՀՀ արխիվային գործը ենթակառուցվածքների արդիականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներդրման և կադրային ներուժի թարմացման հիման պետք է վրա հասնի զարգացման սկզբունքորեն նոր մակարդակի՝ հիմնական ցուցանիշերով  չզիջելով այս առումով աշխարհի լավագույն օրինակներին: Մասնավորապես՝ 2020թ. ավելացնել.
- արխիվի փաստաթղթեր բաժինը, որոնք գտնվում են նորմատիվային պայմաններում, հասցնելով մինչև ընդհանուր ծավալի 75 տոկասը.
- ցուցակագրված գործերի բաժինը, որոնք ներառված են էլեկտրոնային ցուցակներում և մատչելի են առցանց կարգավիճակում, հասցնելով մինչև 30 տոկոս
- արխիվային տեղեկություններից օգտվողների թիվը համեմատած 2011թ. հետ՝ 3 անգամ:
Սույն հայեցակարգը հանդիսանում է <<բաց>>  փաստաթուղթ: Արխիվային գործի գործառույթների փոփոխությունների, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիա¬ների զարգացման, գործնական աշխատանքի փորձի կուտակման պայմաններում այն պետք է հարստանա նոր գաղափարներով, լրացվի և կոնկրետացվի:


 



Website design and development by BRONCOWAY