հայերեն русский english
Փնտրել
 





ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԻ ՏՆՕՐԵՆ

ԱՄԱՏՈՒՆԻ ՍԱՍՈՒՆԻԿԻ ՎԻՐԱԲՅԱՆ
Ծնվել է 1956թ. Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի (Արթիկի շրջան) Գեղանիստ գյուղում:
1977թ. ավարտել է Վանաձորի (Կիրովականի) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1977-1980թ.թ. – Կիրովականի սարքաշինական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1980-1991թ.թ. – ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի կուսակցական արխիվում ավագ գիտական աշխատող:
1991-2001թ.թ. – ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենի տեղակալ:
2001թ. հուլիսի 16-ին նշանակվում է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ:
2002թ. մարտի 6-ին ՀՀ կառավարության N2002 որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը վերակազմակերպվեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության:
2002թ. սեպտեմբերի 25-ին նշանակվում է արխիվային գործի գործակալության պետ:
2003թ. մարտի 20-ին ՀՀ կառավարության N291-Ն որոշմամբ ՀՀ կենտրոնական պետական արխիվների միաձոիլմամբ ստեղծվում է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ օգոստոսի 8-ի N999-Ն որոշմամբ արխիվային գործի գործակալությունը լուծարվում է:
2003թ. ապրիլի 7-ից Հայաստանի ազգային արխիվի տնօրեն:
Պատմական գիտությունների դոկտոր:
Ավելի քան 50 գիտական հրապարակումների հեղինակ, այդ թվում «Հայաստանը Ստալինից մինչև Խրուշչով: Հասարակական-քաղաքական կյանքը 1945-1957թ.թ.» (Եր., 2001), «Գրիգոր Հարությունյան. Կյանքն և գործունեությունը», Երևան, 2000 (համահեղինակ), «Լեռնային Ղարաբաղը 1918-1923թ.թ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան 1992 (համահեղինակ), «Նախիջևան-Շարուր 1918-1920թ.թ., փաստաթղթեր և նյութեր», «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1993, N1-2 (համահեղինակ), «Փաստաթղթեր գոյապայքարի և ինքնահաստատման», «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան 2001, N1 (համահեղինակ), «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թ.թ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2000 (համահեղինակ), «Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թ.թ.), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2004, (համահեղինակ), «Վշտապատում, Հայոց մեծ եղեռնը ականատեսների աչքերով», Երևան, 2005, (համահեղինակ):



 



Website design and development by BRONCOWAY