հայերեն русский english
Փնտրել
 





ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Հարգելի՛ բարեկամ,

Հայաստանի ազգային արխիվը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության և տեղեկատվական պաշարների անբաժանելի մասը կազմող արխիվային փաստաթղթերի պահպանող և օգտագործող, կարևոր դեր ունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական պահանջների բավարարման հարցերում: Մենք գործադրելու ենք առավելագույն ջանքեր, որպեսզի Արխիվից քաղաքացիների օգտվելը լինի հնարավորինս մատչելի: Այդ նպատակի համար ներդնելու ենք էլեկտրոնային նոր գործիքներ, առավելագույնս պարզեցնելու և հեշտացնելու ենք արխիվային ծառայությունների մատուցման գործընթացները: Էլեկտրոնային ռեսուրսների գործադրմամբ քաղաքացիները կարողանալու են Արխիվից օգտվել նաև առանց Արխիվ այցելելու: Հայաստանի ազգային արխիվը ծավալում է նաև գիտական և մշակութային գործունեություն: Պարբերաբար հրատարակվում են արդիականություն և կարևորություն ունեցող, վիճահարույց թեմաներին վերաբերող փաստաթղթերի հավաքածուներ ու ժողովածուներ: Վերջինների, ինչպես նաև կազմակերպվող ցուցադրությունների, կայքէջում հրապարակվող փաստաթղթերի ու նյութերի, հեռուստատեսային ու ռադիոհաղորդումների և այլ միջոցներով հանրահռչակվելու են արխիվային փաստաթղթերը:                                                                    Պատրաստակամ ենք արխիվային գործի բնագավառում համագործակցելու բոլոր պետական կառույցների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

 Գրիգոր Արշակյան

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն   



 



Website design and development by BRONCOWAY