հայերեն русский english
Փնտրել
 





«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ 1918-1920 ԹԹ.» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2018-06-07

2018 թ. մայիսի 28-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Պատմաերկրագիտական թանգարանում բացվեց ցուցադրություն նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին: Ցուցադրության բացմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, թանգարանների տնօրեններ, գիտնականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: մանրամասն>>


Ս. թ. մայիսի 31-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԱՊՀ
2018-05-31

Ս. թ. մայիսի 31-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստը, որին որպես նշյալ խորհրդի նախագահ մասնակցել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը: Պարոն Վիրաբյանը մասնակցել է նաև  հունիսի   1-ին Ռուսաստանի արխիվային ծառայության 100-ամյակին նվիրված հո-բել¬յանական միջոցառումներին: Խորհրդի նիստին, որը կայացավ ԱՊՀ Գործադիր կոմիտեի մոսկովյան գրասենյակում շենքում, մասնակցում էին անդամ 9 երկրից 7-ը (բացակայում էին Ուկրաինան և Մոլդովան): Դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: մանրամասն>>


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-100»
2018-05-25

2018 թ. մայիսի 25-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեի և Հայաստանի ազգային արխիվի նախաձեռնությամբ ՀՄԸՄ-ի շեփորախմբի նվագակցությամբ բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն: մանրամասն>>


Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 

Արխիվ

Փնտրել ըստ բառի


 



Website design and development by BRONCOWAY