հայերեն русский english
Փնտրել
 





Ա.ՎԻՐԱԲՅԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
2016-12-03

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը դեկտեմբերի 2-4-ը եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դեկտեմբերի 3-ին նա այցելեց ԼՂՀ պետական արխիվ, ծանոթացավ իրականացված վերանորոգման աշխատանքներին, արխիվի ղեկավարության հետ քննարկեց համատեղ ծրագրերի ընթացքը, նոր ծրագրերի նախագծերը։
 Նույն օրը նրան ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը, քննարկվեցին արխիվային գործի ոլորտում Արցախի և Հայաստանի Հանրապետության փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նախագահ Բ.Սահակյանը կարևորեց նման համագործակցությունը՝ բարձր գնահատելով Ա.Վիրաբյանի գիտական ներդրումը մեր պատմության նորագույն շրջանի ուսումնասիրության գործում։


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY