հայերեն русский english
Փնտրել
 





2017թ. սեպտեմբերի 26-ին ՌԴ Եկատերինբուրգ
2017-09-26

2017թ. սեպտեմբերի 26-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մասնակցեց Ռուսաստանի Դաշնային արխիվային գործակալությանն առընթեր արխիվային գործի խորհրդի նիստին՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող արխիվային փաստաթղթերի համալրման հիմնախնդիրներին:
Խորհրդի նիստին մասնակցում էին ՌԴ վարչատարածքային միավորների արխիվային գործի ղեկավարներ:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՌԴ արխիվային գործակալության ղեկավարի տեղակալ Ա.Վ.Յուռասովը:
Բարձրացված հարցերը արդիական էին նաև Հայաստանի Հանրապետության արխիվային գործի ոլորտի համար:
Վերջում նիստի մասնակիցները ընդունեցին համապատասխան բանաձև:
Նույն օրը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի պատմաբան-արխիվագետների ընկերության խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀԱԱ տնօրեն Ա.Վիրաբյանը և ներկայացրեց իր տեսակետը քննարկվող հարցերի վերաբերյալ:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY