հայերեն русский english
Փնտրել
 





Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ
2017-12-28

2017թ. դեկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Հայաստանի ազգային արխիվի անմիջական մասնակցությամբ, իրականացվեցին միջոցառումներ՝ նվիրված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ, ձեռագրագետ, մատենագետ, հնագետ, պատմաբան, բանասեր, մշակութաբան, մանկավարժ, փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր, Հայաստանի գիտական ինստիտուտի գիտական անդամ, Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին:
Հայաստանի ազգային արխիվի կողմից պատրաստված «Գարեգին Հովսեփյանի կյանքն ու գործունեությունը» խորագրով արխիվային փաստաթղթերի, լուսանկարների ու անձնական  իրերի  ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության կառավարության անդամներ  և այլ բարձրաստիճան հյուրեր:
Բացման հանդիսավոր խոսքով ելույթ ունեցան ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Մայր Աթոռի արխիվի, ձեռագրատան և թանգա¬րան-ների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթո-ղիկոսության ներկայացուցիչ Հայր Պետրոս վարդապետ Մանուելյանը և Արցախի Պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Այնուհետև հյուրերն ու ներկա գտնվողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցուցադրությանը ներկայացված նյութերին` հետևելով ՀԱԱ տնօրեն պրն. Ա. Վիրաբյանի խոսքին:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեցին Գարեգին Հովսեփյանի կյանքին ու գործունեությանը նվիրված երկհատորյակի շնորհանդեսը, փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունն ու գիտական կոնֆերանսը, որոնք անցկացվեցին Ստեփա-նակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:
Կոնֆերանսի մասնակիցները անդրադարձ կատարեցին Գարեգին Հովսեփյանի 1867-1952 ժառանգությանն ու կերպարին: Մեծարվեց ու հյուրերին ներկա-յացվեց Արցախում ծնված, Ս. Էջմիածնում հոգևորականի կոչում ստացած, Գերմանիայում բարձրագույն ուսումն առած, իր ողջ կյանքը հայ հավատքին ու դպրությանը, մշակույթին ու հայրենիքին նվիրաբերած Մեծ հայի կերպարը:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY