հայերեն русский english
Փնտրել
 





Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի հանդիպումը
2018-03-06

Լիոնի Musée des Confluences-ի տնօրեն Սեդրիք Լեսեքի հետ
2018 թ. մարտի 6-ին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը հանդիպում ունեցավ Լիոնի Musée des Confluences-ի տնօրեն Սեդրիք Լեսեքի հետ, ով Հայաստան էր ժամանել Լիոնի քաղաքապետի պատվիրակության կազմում: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը և Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խորհրդական Սվետլանա Սահակյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, պարոն Լեսեքը համառոտ ներկայացրեց իրենց թանգարանի պատմությունը և հավաքածուն, ինչպես նաև պարոն Վիրաբյանին հանձնեց տեղեկատվական նյութեր թանգարանի և վերջինիս գործունեության վերաբերյալ:
Պարոն Լեսեքը նշեց, որ իրենց թանգարանը իր ձևի ու բովանդակության մեջ եզակի թանգարան է (իրենից ներկայացնում է բնագիտության, մարդաբանության, քաղաքակրթու-թյուն¬ների և հասարակությունների թանգարան), որը յուրաքանչյուր տարի ունենում է 750 000 այցելու: Նա նաև տեղեկացրեց, որ թանգարանում պահվում են նաև ազգագրական նյութեր՝ առարկաների և լուսանկարների տեսքով, որոնց մի մասը վերաբերում է Կովկասին ու Հայաստանին: Այդ նյութերը 19-րդ դարի 90-ական թվականներին հավաքել է հնագետ և ազգագրագետ Էրնեստ Շարթրը:
Պարոն Լեսեքը ցուցադրեց լուսանկարներից մի քանիսը, որոնք նախապատրաստել էր իր հայաստանյան այցի համար: Նա խնդրեց աջակցել իրենց հավաքածուի ուսումնասիրման հարցում և առաջարկեց այդ նպատակով իրականացնել մամսնագետների փոխանակումներ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց Հայաստանի ազգային արխիվին հանձնել Հայաստանի վերաբերող լուսանկարների թվայնացված պատճենները:
   Ողջունելով հյուրին, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկի վերաբերյալ, միաժամանակ առաջարկեց պարոն Լեսեքին այս այցի ընթացքում հանդիպում-դասախոսություն ունենալ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության ամբիոնի ուսանողության համար:
Հանդիպման ավարտին պարոն Լե Սեքը շրջայց կատարեց Հայաստանի ազգային արխիվի պահոցներում, ծանթացավ ընթերցասրահի և թվայնացման աշխատանքներին:  


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY