հայերեն русский english
Փնտրել
 





2018 թ. մարտի 21-23-ը Լիբանանում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համաժողովի վերաբերյալ
2018-03-23

2018 թվականի մարտի 21-23-ը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մասնակցեց Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա տարելիցին նվիրված համահայկական համաժողովին, որը կայացավ Լիբանանում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի նախաձեռնությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրա¬պետի հովանավարությամբ:
Համաժողովին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի և Սփյուռքի հասարակական և քաղաքական գործիչներ, անվանի գիտնա¬կան¬ներ, գիտության և մշա¬կույթի ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հանդես եկան ելույթներով և գիտական զեկուցումներով:     Համաժողովի ընթացքում Ա. Վիրաբյանը հանդես եկավ «Անկախության գաղափարը Հայաստանի այլախոհական շարժման մեջ 1960-1970-ական թվականներին» զեկուցումով:
Համաժողովի առաջին օրը, Անթիլիասի մայրավանքում բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշակոթող: Հուշակոթողի բացմանը ելույթ ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրա¬պետը:
Համաժողովի մասնակիցները այցելեցին Ջիբեյլ՝ Ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան ու «Թռնոց բույն» հաստատություն, ինչպես նաև Զարեհյան Դպրեվանք:
Համաժողովը լայնորեն լուսաբանվեց ինչպես լիբանանահայ՝ «Ազդակ», «Զարթոնք», այնպես էլ հայաստանյան մամուլում:  


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY