հայերեն русский english
Փնտրել
 





«Եկեղեցին` ընտանեկան և տոհմական հիշողության պահոց» ցուցահանդեսի բացումը «Ավանդական արժեքներ – արդի մարտահրավերներ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում
2018-03-22

Սույն թվականի մարտի 22-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում՝ «Ավանդական արժեքներ - արդի մարտահրավերներ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, կայացավ «Եկեղեցին` ընտանեկան և տոհմական հիշողության պահոց» վերտառությամբ արխիվային բնագիր փաստաթղթերի ու նկարների ցուցահանդեսի բացումը: Ներկայացված փաստաթղթերը իրենց բովանդակությամբ լրացնում էին «Ավանդական արժեքներ - արդի մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովի ելույթների թեմաները:
Ցուցահանդեսին ներկայացված էին բազմաբնույթ նյութեր Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հայկական և Հայաստանի ռուսական եկեղեցիների չափաբերական մատյաններ, ամուսնություններ թույլատրելու մասին խնդրագրեր, ծննդյան, ամուսնությունների և մահվան վկայականների գրանցամատյաններ, Ռուսաց կայսեր հրովարտակը չափաբերական մատյաններ ստեղծելու և դրանց վարման նոր կարգի մասին: Ցուցադրվել են նաև Ախալքալաքի Սբ Խաչ հայկական եկեղեցու ծնունդների մատյանը, որտեղ գրանցված էր ՀՀ առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծնունդը, Պետերբուրգի հայկական եկեղեցու գրանցված է գեներալ Ալեքսանդր Ալեքսանդրյանի, Աղասի Բեկ Ավշարյանի մահը և Մոսկվայի Սբ Խաչ եկեղեցու չափաբերական մատյանները գրանցված է Լազարյան ճեմարանի խորհրդական և Պետերբուրգի ու Մոսկվայի հայոց եկեղեցիների հոգաբարձու Խաչատուր Հովակիմի Լազարյանի մահը և շատ այլ հետաքրքիր փաստաթղթեր:
Համաժողովի և ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Ինտեգրացիա և զարգացում» Հ/կ նախագահ, քաղաքական մեկնաբան Արամ  Սաֆարյանը, ՀՀ –ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Կարեն Ավագյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սոցիալական գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի գործավարության բաժնի տնօրեն Տեր Արսեն քահանա Սարոյանը, Միջքրիստոնեական հարաբերությունների գծով Մոսկվայի Պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի քարտուղար, աբեղա Ստեֆան Իգումնովը, Գյումրի քաղաքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքական տարածքի վանահայր Անդրեյ վարդապետը և Ռուս Ուղղափառ Եկեղեցու Патриархиа.ru պաշտոնական կայքի առաջատար խմբագիր, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող սարկավագ Դ. Հասրաթյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Ս. Ռիբինսկին:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY