հայերեն русский english
Փնտրել
 





Ս. թ. մայիսի 31-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԱՊՀ
2018-05-31

Ս. թ. մայիսի 31-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստը, որին որպես նշյալ խորհրդի նախագահ մասնակցել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը: Պարոն Վիրաբյանը մասնակցել է նաև  հունիսի   1-ին Ռուսաստանի արխիվային ծառայության 100-ամյակին նվիրված հո-բել¬յանական միջոցառումներին:
Խորհրդի նիստին, որը կայացավ ԱՊՀ Գործադիր կոմիտեի մոսկովյան գրասենյակում շենքում, մասնակցում էին անդամ 9 երկրից 7-ը (բացակայում էին Ուկրաինան և Մոլդովան): Դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Թուրքմենստանն ու Ուզբեկստանը:
Նիստի օրակարգով նախատեսված էր քննարկել 8 հարց, որոնց թվում արխիվների դերը էլեկտրոնային կառավարման համակարգում, ԱՊՀ երկրներում 2017 թ. արխիվային ոլորտի զարգացումները, խորհրդի նոր նախագահի ընտրության և հերթական նիստի անցկացման հարցերը:
Նիստի ընթացքում պարոն Վիրաբյանը ներկայացրել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքում Հայաստանի ազգային արխիվի գործունեությունը, միաժամանակ համառոտ տեղե¬կատ¬վու¬թյուն հաղորդել 2017 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նիստի ավարտին ընտրվել է ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նոր նախագահ (ՌԴ արխիվային ծառայության պետ Ա. Արտիզով), հստակեցվել է խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը (Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկ):
Հունիսի 1-ին կայացած Ռուսաստանի արխիվային ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը հանդես է եկել ողջույնի խոսքով և մաղթել գործընկերներին  նոր ձեռքբե¬րում¬ներ:
Pարոն Վիրաբյանը այցելել է նաև Ռուսաստանի նորագույն պատմության պետական արխիվ, որտեղ ծանոթացել է վերջինիս աշխատանքներին:
Ռուսաստանի Դաշնության արխիվային ծառայությունը հայկական կողմին հանձնեց 1992 թ. ռմբակոծության պատճառով ոչնչացված Լեռնային Ղարաբաղի մարզկոմի փոստաթղթերի պատճենները (մոտ 100 հազար թերթ):





< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY