հայերեն русский english
Փնտրել
 





«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-100»
2018-05-25

2018 թ. մայիսի 25-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեի և Հայաստանի ազգային արխիվի նախաձեռնությամբ ՀՄԸՄ-ի շեփորախմբի նվագակցությամբ բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլոք:
Ցուցադրությանը, որը գործել է 5 օր, ներկայացված էին Երևանի Հայոց ազգային խորհրդի և վերջինիս նախագահ Արամ Մանուկյանի Հայրենիքը պաշտպանելու վերաբերյալ ժողովրդին ու զինվորականությանն ուղղված կոչերը, առաջին կառավարության կազմի ու ծրագրի, խորհրդարանի գործունեության, զինվորական, տնտեսական, մշակութային, դիվանագիտական ոլորտների, գաղթականության և որբերի գոյության ապահովման ու տեղավորման մասին պատմող փաստաթղթերը: Ցուցադրվել են նաև Հայաստանի խորհրդայնացման փաստաթղթերը:
Ցուցադրությունը նախատեսվում է ներկայացնել նաև ՀՀ մարզերում ու Սփյուռքում:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY