հայերեն русский english
Փնտրել
 





«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ 1918-1920 ԹԹ.» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2018-06-07

2018 թ. մայիսի 28-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Պատմաերկրագիտական թանգարանում բացվեց ցուցադրություն նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին:
Ցուցադրության բացմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, թանգարանների տնօրեններ, գիտնականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Ցուցադրությանը, որը բաղկացած էր 2 մասից, լայն հանրաթյանը ներկայացվել են շուրջ 250 փաստաթուղթ և նկար: Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերի միջոցով վեր է հանվել Առաջին Հանրապետության 2,5 տարվա գոյության և կենսագործունեության պատմությունը (բոլոր ոլորտներով):  Ցուցադրության մյուս հատվածում ընդգրկված փաստաթղթերը վերաբերում էին Արցախում 1918-1920 թթ. տեղի ունեցած իրադարձություններին. հայության նկատմամբ ադրբեջանական ուժերի կողմից կիրառված բռնությունների, զորավար Անդրանիկին Արցախ հրավիրելու, Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու և վերջինիս դեմ ներկայացված բողոքների, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու վերաբերյալ առաջարկությունների, տեղի գաղթականությանը հացով ապահովելու, Արցախում խորհրդային կարգեր հաստատելու և այլն:
Ցուցադրությունը լայնորեն լուսաբանվել է երկու հանրապետությունների լրատվամիջոցների կողմից:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY