հայերեն русский english
Փնտրել
 





Ս. թ. հունիսի 12-14-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում
2018-06-29

Ս. թ. հունիսի 12-14-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ Արխիվների համաշխարհային խորհրդի Եվրասիական տարածաշրջանի բաժանմունքի (Եվրազիկա) 19-րդ նիստը, որին մասնակցեցին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը (որպես նշյալ խորհրդի նախագահ) և տնօրենի խորհրդական Սվետլանա Սահակյանը:
 Նիստը, որին մասնակցում էին 9 երկիր (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Չինաստան, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան և Ուզբեկստան), ողջույնի խոսքով բացեց Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պյոտր Գլինսկին:
 Նիստի ընթացքում քննարկվեց 7 հարց, որոնց թվում Արխիվների համաշխարհային խորհրդի եվրասիական տարածաշրջանի բաժանմունքի 2017-2018 թթ. աշխատանքային ծրագրի կատարման ընթացքը, բաժանմունքի 2017-2020 թթ. անելիքները, նշյալ բաժանմունքի Եվրոպական և Արևելաասիական բաժանմունքների գործունեությունը, վերջինիս շրջանակներում կրթական ծրագրերի իրականացումը և այլ հարցեր:
Որպես խորհրդի նախագահող Ա. Վիրաբյանը կարևորեց փորձի փոխանակումն ու արխիվային ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը, որն առաջին հերթին նպաստում է ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, անդրադարձավ գիտա-գործնական կոնֆերանսների անցկացման նշանակությանը՝ ընդգծելով, որ հաջողված փորձը ցույց է տալիս դրանց կարևորությունն ու արդյունավետությունը:
Նիստի ընթացքում ելույթ ունեցան Արխիվների համաշխարհային խորհրդի Եվրոպական (Լեհաստան) և Արևելաասիական (Չինաստան) բաժանմունքների, ինչպես նաև արխիվային գործի ոլորտում ՌԴ գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները:
Նիստի մասնակիցները դրական գնահատեցին Եվրազիկայի շրջանակներում իրականացվող համագործակցությունը:
Արխիվների համաշխարհային խորհրդի եվրասիական տարածաշրջանի բաժանմունքի (Եվրազիկա) 19-րդ շրջանակներում անցկացվեց նաև «Արխիվային փաստաթղթերի պահպանության ապահովման արդի խնդիրները» խորագրով միջազգային կոնֆերանսը, որտեղ զեկուցումով հանդես եկավ Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խորհրդական Սվետլանա Սահակյանը: Վերջինս ներկայացրեց Հայաստանի ազգային արխիվում արխիվային փաստաթղթերի պահպանության գործընթացը, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի 2017-2018 թթ. գործունեությունն ու ձեռքբերումները:    
Հայաստանի ներկայացուցիչները, մյուս մասնակիցների հետ, այցելեցին Լեհաստանի հնագույն փաստաթղթերի Գլխավոր արխիվ և մշակութային հուշարձանների ներկայացման կենտրոն, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի «Աշխարհի հիշողություն» ծրագրում և ծանոթացան վերջինիս աշխատանքներին:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY