հայերեն русский english
Փնտրել
 





«Делегация Армянского Национального Совета в Германию и союзные с ней страны» գրքի շնորհանդեսի մասին
2018-08-30

2018 թ. օգոստոսի 30 - ին Հայաստանի Ազգային արխիվում կայացավ Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի հեղինակած «Делегация Армянского Национального Совета в Германию и союзные с ней страны» գրքի շնորհանդեսը:
Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը 1918-1919 թթ. զբաղեցրել է Հայաստանի հանրային կրթության և արվեստի նախարարի պաշտոնը: Նա եղել է Երևանի համալսարանի և Հայաստանի պատկերասրահի կազմավորման աշխատանքների ակտիվ մասնակիցներից մեկը:
Գրքում, որը պատրաստվել է Սևծովյան-Կասպիցծովյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, Արմավիրի պետական մանկավարժական ինստիտուտի և Վ. Բ. Վինոգրադովի անվան գիտամանկավարժական կովկասագիտական դպրոցի նախաձեռնությամբ, ամփոփված են Գ. Մելիք-Ղարագյոզյանի հուշերը՝ Հայոց Ազգային խորհրդի պատվիրակության Գերմանիա և նրա դաշնակից երկրներ այցի, Ռուսաստանի նոր՝ բոլշևիկյան կառավարության հետ բանակցությունների մասին` Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ:
Գրքի պատասխանատու խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Լ. Դուդարևը:
 Շնորհանդեսին, որը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակին, ներկա էին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, քաղաքագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի թոռ` Միխայիլ Վերմիշևը, հրավիրված այլ անձինք:
Շնորհանդեսը բացեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, Ա. Վիրաբյանը: Ելույթներով հանդես եկան նաև Ռուբեն Սաֆրաստյանը, Սուրեն Զոլյանը, Միխայիլ Վերմիշևը և Սոնյա Միրզոյանը:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY