հայերեն русский english
Փնտրել
 





«Հայոց եկեղեցին ԺԶ.– Ի դարերում. առաքելություն, մաքառում, նահատակություն, հաղթանակ»
2018-10-25

 խորագրով միջազգային կոնֆերանսի և ցուցադության վերաբերյալ:
2018 թ. հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցավ «Հայոց եկեղեցին ԺԶ.– Ի դարերում. առաքելություն, մաքառում, նահատակություն, հաղթանակ» խորագրով միջազգային կոնֆերանսն ու արխիվային փաստաթղերի ցուցադությունը:
Միջոցառման կազմակերպեչներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանի ազգային արխիվը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը:
Մասնակիցները սկզբում ծաղկեպսակ դրեցին Մայր Աթոռի Նահատակաց հուշապատի մոտ, այնուհետև մասնակցեցին Հայ Եկեղեցու 16-20-րդ դդ. գործունեությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը, որին հաջորդեց գիտաժողովը:
Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի բացման խոսքով: Այնուհետև կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն` Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրափելը և Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Հայոց Եկեղեցու` 16-20-րդ դարերի գործունեությանը նվիրված զեկուցումներով հանդես եկան Հումբոլդտի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Յորգ Բաբորովսկին, պ. գ. դ. Ստեփան Ստեփանյանցը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» ավագ գիտաշխատող պ. գ. դ. Քրիստինե Կոստիկյանը և Հայաստանի Ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ պ. գ. թ. Գոհար Ավագյանը: Վերջինս հանդես եկավ «Ցարիզմի քաղաքականությունը Հայ Եկեղեցու նկատմամբ» թեմատիկ զեկուցումով:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY