հայերեն русский english
Փնտրել
 





«ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՄՆԱԴՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐ»
2018-10-14

2018 թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում Հայաստանի ազգային արխիվի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Տաշիր քաղաքի պատմությունը. հիմնադրումից մինչև մեր օրեր» խորագրով թեմատիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը նվիրված էր քաղաքի 174-րդ ամյակին և անցկացվում էր քաղաքի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում:
Ցուցադրությանը ներկայացված էին Տաշիր քաղաքի (նախկինում Վորոնցովկա՝ մինչև 1935 թվականը, ապա Կալինինո՝ 1935-1991 թթ.) հիմնադրման և պատմության, ժողովրդագրական տեղաշարժերի ու պատկերի փոփոխման, քաղաքի տարածքում դարերի ընթացքում հիմնված պատմամշակութային հուշարձանների, կրթական կյանքի, Լոռու «Չեզոք գոտու» (որի մեջ 1918-1921 թթ. ընդգրկված էր նաև Վորոնցովկան) վերաբերյալ արխիվային վավերագրերը:
Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, Լոռու փոխմարզպետը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Ցուցադրությունն արժանացավ համայնքի բնակչության և լայն հանրության ջերմ ընդունելությանը:





< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY