հայերեն русский english
Փնտրել
 





25-րդ միջազգային գիտաժողով «Փաստաթղթավորումը տեղեկատվական հասարակարգում: Արխիվագիտության և փաստաթղթավորման խնդիրները թվային տնտեսության պայմաններում» խորագրով
2018-11-08

Ս. թ. նոյեմբերի 7-8-ը Մոսկվայում կայացավ ՌԴ դաշնային արխիվային գործակալության, Արխիվների միջազգային կազմակերպության եվրասիական բաժանմունքի (Եվրասիկա) և ՌԴ Արխիվային գործի գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպվող «Փաստաթղթավորումը տեղեկատվական հասարակարգում: Արխիվագիտության և փաստաթղթավորման խնդիրները թվային տնտեսության պայմաններում» խորագրով 25-րդ միջազգային գիտաժողովը, որին հաջորդեց նոյեմբերի 9-10-ը՝ Մոսկվայում և Վորոնովայում կայացած Հայաստանի ազգային արխիվի և Ռուսաստանի դաշնային արխիվային գործակալության ղեկավար կազմի ամենամյա ավանդական հանդիպումը:Կոնֆերանսին, որին մասնակցում էին 12 երկրի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը: Կարևորելով փաստաթղթավորման գործընթացները ճիշտ կազմակերպելու, էլեկտրոնային փաստաթղթերի դասակարգման, պահպանության հետ կապված խնդիրները, նա հակիրճ ներկայացրեց Հայաստանի ազգային արխիվի փորձը:
Կոնֆերանսի ավարտից հետո, նոյեմբերի 9-10-ը՝ Մոսկվայում և Վորոնովայում կայացավ Հայաստանի ազգային արխիվի և Ռուսաստանի դաշնային արխիվային գործակալության ղեկավար կազմի ամենամյա ավանդական հանդիպմանը: Հանդի¬պումը ողջույնի խոսքով բացեցին և վարեցին ՌԴ դաշնային արխիվային գոր-ծակալության պետ Անդրեյ Արտիզովը և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Հայկական պատվիրակության (թվով 5 մարդ) կազմում էին. Հայաստանի ազ¬գային արխիվի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը, Կինոֆոտոֆոնո փաստա¬թղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի վարիչ Ավագ Հարու¬թյունյանը, Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի վարիչ Արմեն Եդոյանը և Սյունիքի մարզային մասնաճյուղի վարիչ Հարություն Ավանեսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արխիվային գործի բնագավառում գիտատեղեկատվական համակարգի ձևավորման և կատարելագործման խնդիրները:
Հայաստանյան արխիվագետները հանդես եկան «Հայաստանի ազգային արխի¬վի տեղեկատվական-որոնողական համակարգը» (զեկուցող՝ Ս. Միրզոյան) և «Գի¬տատեղեկատվական համակարգի կիրառումը Հայաստանի ազգային արխիվի մաս¬նաճյուղերում և ներկայացուցչություններում» (Հ. Ավանեսյան) խորագրով զեկուցում¬ներով:
Համատեղ հանդիպման ընթացքում քննարկվեցի նաև ՌԴ դաշնային արխի¬վային գործակալության հետ համատեղ հրատարակության պատրաստվող «Առաջին աշխարհամարտը. Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուի վերջնական տարբե¬րակը:

Մասնակիցները նաև այցելեցին Կալուգային մարզային պետական արխիվ և ծանոթացան վերջինիս աշխատանքներին:





< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY