հայերեն русский english
Փնտրել
 





ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ
2019-03-29

2019 թ. մարտի 29-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի, պետական և հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար, ծնունդով շուշեցի Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցադրության բացումը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի ազգային արխիվի և Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության  համագործակցությամբ:
Ցուցադրության բացումը իրենց ներկայությամբ պատվեցին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և այլ բարձրաստիճան անձինք:
Ցուցանմուշները (107 փաստաթուղթ, 39 լուսանկար) ընդգրկում էին 1902-1919 թվականները և վեր ՝էին հանում Արամ Մանուկյանի դերակատարությունը ազգային-ազատագրական պայքարի, Վան-Վասպուրականի պաշտպանության, Սարդարապատի ճակատամարտի կազմակերպման, ինչպես նաև հայոց պետականության կերտման գործում: Ցուցահանդեսը բացեցին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ովքեր արժևորեցին Մեծ Հայրենասերի հասարակական-քաղաքական, պետական գործունեությունը:
Ցուցադրությունը երկար ժամանակ բաց կլինի հանրության համար, իսկ փակվելուց հետո ցուցանմուշների թվային պատճենները կհանձնվեն Արցախի Հանրապետության պետական արխիվին: Ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվեց Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ներում:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY