հայերեն русский english
Փնտրել
 





ԲԱՑ ԴԱՍ «ԻՄ ԳՅՈՒՂԸ՝ ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՏՈՒՆԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
2019-04-27

Հայաստանի ազգային արխիվը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի՝ «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբի հետ համատեղ՝ գյուղական համայնքներում մշակութային կյանքի զարգացման նպատակով, մեկնարկել է «Իմ գյուղը՝ իմ հարազատ տունը» ծրագիրը: Այդ նպատակով 2019 թ. ապրիլի 5-ին Ազգային արխիվ այցելեցին «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբի անդամ տեղացի և սիրիահայ երիտասարդները:
Ծրագրի շրջանակներում 2019 թ. ապրիլի 19-ին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը «Մայիսյան հերոսամարտեր» թեմայով բաց դաս անցկացրեց Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի Հ. Հովհա¬ննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-11-րդ դասարանների աշակերտների համար: Դպրոցականները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Ազգային արխիվի աշխատանքին, Ազգային արխիվի ֆոնդերից օգտվելու և գիտական հետազոտություն անցկացնելու կարգին,  ինչպես նաև շրջելու արխիվապահոցներով:
Ապրիլի 27-ին իրականացվեց փոխադարձ այցելություն Դալարիկ գյուղ, որտեղ ակումբի անդամ երիտասարդները դպրոցականների հետ միասին գյուղի ստեղծման և զարգացման պատմության վերաբերյալ հարցազրույցներ անցկացրեցին գյուղի հնաբնակների հետ:
Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները շարունակական են: Տարվա ընթացքում նապատեսվում եմ այլ միջոցառումներ:

 
 


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY