հայերեն русский english
Փնտրել
 





Գուրգեն Յանիկյանի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվին հանձնելու վերաբերյալ
2019-05-13

2019 թ. մայիսի 2-ին Հայաստանի ազգային արխիվին ի պահ հանձնվեցին հայ գրող, Հայոց Մեծ եղեռնը վերապրած, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, այդ թվում Գ. Յանիկյանի անձնագիրը, ելույթները ու ֆոնո ֆոտո փաստաթղթեր:
Փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվին հանձնեց Գուրգեն Յանիկյանի հարազատները:
Հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ բերել են փաստաթղթերի մի մասը: Մյուս մասը պատրաստ են Հայաստան ուղարկել հետագայում՝ առաջին իսկ հնարավության դեպքում:
Շնորհակալություն հայտնելով արժեքավոր նվիրատվության համար, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց, որ այդ փաստաթղթերը կհամալրեն և կհարստացնեն Գ. Յանիկյանի հավաքածուն:   




< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY