հայերեն русский english
Փնտրել
 





«ԱՎԱՆԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
2019-05-14

2019 թ. մայիսի 14-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Ավանդ սերունդներին. պատմության գիտական հիշողություն» խորագրով ցուցահանդեսը, որը համատեղ կազմակերպել են Հայաստանի ազգային արխիվն ու Հովհ. Թումանյանի թանգարանը:
Ցուցադրությանը, որն այցելուների համար բաց կլինի մինչև մայիսի 26-ը՝  այդ թվում «Թանգարանային գիշեր»-ը, ներկայացված են 31 քարտեզ Հովհ. Թումանյանի քարտեզների հավաքածուից, որը պահվում է Հայաստանի ազգային արխիվի քարտեզների հավաքածոյում, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի գրադարանի հայագիտական և կովկասագիտական գրականությունը՝ թանգարանային հավաքածոյից:  
Ցուցադրությանը ներկայացված քարտեզները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու 19-րդ դարի Թիֆլիսի և նրա շրջակա տարածքների, Արցախի, Արևելյան Հայաստանի, Թիֆլիսի ուսումնական հաստատությունների, երկրամասի բնակչության բաշխվածությանը ըստ կրոնական պատկանելության,  տարածաշրջանի  աշխարհագրական պատկերին:
Ցուցադրությունը բացեցին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանը:  Բանախոսները կարևորեցին Հովհ. Թումանյանի հասարակական և գիտա-կրթական գործունեությունը լուսաբանելու և սերունդներին ներկայացնելու անհրաժեշտությունը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ Նարինե Խաչատրյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, արվեստագետներ և գրականագետներ: Ցուցադրության դիտման ընթացքում, տեղի ունեցան մտքերի փոխանակումներ:
Ցուցադրությունը դիտեցին նաև թանգարան շրջայցի եկած Երևանի հանրակրթական դպրոցի աշակերտները:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY