հայերեն русский english
Փնտրել
 





«Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանության և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով IX միջազգային սեմինար
2019-06-21

2019 թ. հունիսի 21-ին Հայաստանի ազգային արխիվում «Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանության և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով IX միջազգային սեմինարի շրջանակներում կայացավ ֆոնդապահների և IT մասնագետների սեկցիայի նիստը: Սեկցիոն աշխատանքի մասնակիցներին ողջունեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:  
Սեմինարի մասնակիցները և Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները լսեցին Պետական Էրմիտաժի աշխատակից Իրինա Եֆիմովայի «Պետական Էրմիտաժի ձեռագրերի բաժնի արխիվային փաստաթղթերի թվայնացումը» վերտառությամբ զեկուցումը, որից հետո՝ Ազգային արխիվի տնօրենի տեղակալ Ս. Միրզոյանի ուղեկցությամբ հնարավորություն ունեցան այցելել արխիվի պահոցները, վերականգնման լաբորատորիան, արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժինը, ծանոթացան Ազգային արխիվի աշխատանքին:  Սեկցիոն աշխատանքի սկզբում, հանդիսավոր պայմաններում ստորագրվեց «Հայաստանի ազգային արխիվի և Ղազախստանի կենտրոնական պետական արխիվի միջև համագործակցության մասին» հուշագիրը: Այն հնարավորություն կընձեռի իրականացնել համատեղ նախագծեր և ակտիվացնել համագործակցությունը երկու արխիվների միջև:  «Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանության և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային սեմինարը, որը կայացավ Երևանում հունիսի 17-21-ը, անց է կացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ և Հայաստանի ազգային արխիվի և Հայաստանի ազգային պատկերասրահի օժանդակությամբ:   
Սեմինարին մասնակցեցին 12 երկրի ներկայացուցիչներ՝ ներառյալ Հայաստանը. վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանների, գրադարանների, արխիվային և IT ոլորտի մասնագետներ ԱՊՀ և Բալթյան երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից: Մասնավորապես. Ակադ. Գրաբարի անվան վերականգնման պետական գիտահետազոտական ինստիտուտից, Ռուսաստանի պետական գրադարանից, Եվրասիայի գրադարանային Ասսամբլեայից, Պետական Էրմիտաժից, ԱՊՀ, Բալթյան երկրների, Ուկրաինայի և Վրաստանի ազգային արխիվներից, գրադարաններից և թանգարաններից:  
Սեմինարի բացմանը, որը կայացավ հունիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY