հայերեն русский english
Փնտրել
 





Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի (Եվրազիկա) տարեկան նիստի և Եվրազիկայի հոբելյանական 20-րդ գիտագործնական կոնֆերանսի մասին
2019-10-30

2019 թ.  հոկտեմբերի 30-ին Բիշքեկում կայացավ Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի (Եվրազիկա)տարեկան նիստը և «Արխիվային փաստա¬թղթերի օգտագործման հետ կապված արդի խնդիրները» խորագրով Եվրազիկայի հոբելյանական 20-րդ գիտագործնական կոնֆերանսը, որին որպես Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի (Եվրազիկա) ղեկավար մասնակցել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նիստին ներկա էին կազմակերպության 12 անդամներից 8-ը (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Բելառուս, Չինաստան, Լեհաստան)։
Որպես նիստի և կոնֆերանսի նախագահող, պարոն Վիրաբյանը ողջունել է Եվրազիկայի անդամ երկրների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, ծանոթացրել քննարկվող օրակարգին և ներկայացրել արխիվային ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին և խնդիրներին:
Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ անդամ երկրների համառոտ հաշվե-տվությունները արխիավային գործի ոլորտում 2018-2019 թթ․զարգացումների, Եվրա¬զիկայի 2018-2019 թթ․ գործունեության և ընդունված որոշումներիկատարման վերաբերյալ, Արխիվային գործի բնագավառում բազային կազմակերպության կողմից կազմակերպվող «Փաստաթղթերը թվային հասարակությունում» խորագրով կոնֆե¬րանսի, Արխիվների միջազգային 19-րդ կոնգրեսի և Եվրազիկայի հաջորդ նիստի անցկացման վայրի և ժամկետների մասին հարցերը։
Համառոտ ելույթներով հանդես են եկել նաև մյուս մասնակիցները։
«Արխիվային փաստա¬թղթերի օգտագործման հետ կապված արդի խնդիրները» խորագրով Եվրազիկայի հոբելյանական 20-րդ գիտագործնական կոնֆերանսին ելույթ են ունեցել Ղրղզստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Չինաստանի ներկայացուցիչները։
Նիստի ավարտին որոշվեց, որ Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի (Եվրազիկա) հերթական տարեկան նիստը կայանալու է Պեկինում:




< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY