հայերեն русский english
Փնտրել
 





«Փաստաթղթավորումը տեղեկատվական հասարակությունում. գործավարությունն ու արխիվային գործը թվային փոխակերպման պայմաններում» գիտա¬գործնական 26-րդ կոնֆերանսի մասին
2019-11-07

2019 թ. նոյեմբերի 7-8-ը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալություն ևՓաստաթղթավորման և արխիվային գործի Համա¬ռուսաստանյաան գիտահետազոտական ինստի¬տուտ (ՎՆԻԻԴԱԴ) հրավերով, Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, որպես Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի (Եվրազիկա) նախագահ մասնակցել է «Փաստաթղթավորումը տեղեկատվական հասարակությունում. գոր¬ծա¬վարությունն ու արխիվային գործըթվային փոխակերպման պայմաններում» խո¬րագրով 26-րդ գիտագործնական կոնֆերանսին։ Կոնֆերանսին մասնակցում էին  Արխիվների միջազգային խորհրդի, Տրիեստի և Մարիբորի արխիվագիտության միջազգային ինստիտուտի ղեկավարները, ինչպես նաև արխիվագետներ 15 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Բելառուս, Չինաստան, Մոնղոլիա, Վիետնամ, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Գերմանիա,  Մակեդոնիա, Բոսնիա-Հերցոգովինա)։
Կոնֆերանսի աշխատանքը ընթացել է պլենար նիստի և 3 թեմատիկ սեկցիաների ձևաչափով։
Պլենար նիստը ողջույնի խոսքով բացեց ՌԴ Դաշնային արխիվային գործակալության ղեկավար Անդրեյ Արտիզովը։ Նախագահելով պլենար նիստը, պարոն Վիրաբյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Կարևորելով կոնֆերանսի անցկացումը, նա ընդգծել է, որ սա լավագույն հարթակ է, որտեղ կարելի է խոսել ոլորտում առկա խնդիրների մասին, միմյանց փոխանցել իրենց հաջողված փորձը, ինչպես նաև վերապատրաստում ապահովել ոլորտի մասնագետների համար: Ելույթի ընթաց¬քում նա մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի արխիվային ոլորտի վերջին 2 տարվա զարգացման միտումները:
Պլենար նիստում ելույթով հանդես են եկել նաև Արխիվների միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար Անտեա Սելեսը և Տրիեստի և Մարիբորի արխիվագիտության միջազգային ինստիտուտի տնօրեն Պետեր Կլասինցը:
Կոնֆերանսի ընթացքում պարոն Վիրաբյանը առանձին քննարկումներ է ունեցել Բելառուսի, Ռու¬սաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ՝ քննարկելով հաջորդ տարի Երևանում Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված արխիվագետների միջազգային կոնֆերանսին և ցուցահանդեսին վերջիններիս պատվիրակությունների մասնակցության, ինչպես նաև Մակեդոնիայի, Սլովենիայի և Բոսնիա-Հերցոգովինայի հետ երկկողմ համագործակցություն  ծավալելու վերաբերյալ հարցերը:
Նոյեմբերի 9-ին, որպես դիտորդ Ա. Վիրաբյանը ներկա է գտնվել Սլավոնական երկրների արխի¬վային կազմակերպությունների կոնֆերանսին:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY