հայերեն русский english
Փնտրել
 





ԱՊՀ անդամ-պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստի մասին
2019-10-31

2019 թ.հոկտեմբերի 31-ին՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեգիստրի ծառայության արխիվային գործակալության հրավերով, Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը մեկնել էր Բիշքեկ, մասնակցելու ԱՊՀ անդամ-պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստին:
Նիստիններկա էին ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի (որպես դիտորդ) արխիվային ոլորտի պատասխանատուները։ Օրակարգում ներառված էր 9 հարց, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում արխիվային ոլորտի զարգացումները 2018-2019թթ․, «ԱՊՀ անդամ երկրների արխիվային ոլորտի զարգացումն ու իրավիճակը 2015-2018 թթ,» վերլուծական ամփոփագրի քննարկման, արխիվային գործի բնագավառում բազային կազմակերպության կողմից կադրերի վերապատրաստման, անձնակազմի կառավարման փաստաթղթերի միասնական տվյալների բազայի ստեղծման, ԱՊՀ անդամ-պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նոր նախագահի ընտրության և խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրի ու ժամկետի մասին։
Նիստը ողջույնի խոսքով բացեց և վարեց խորհրդի նախագահ ՌԴ Դաշնային արխիվային գործակալության ղեկավար Անդրեյ Արտիզովը։
Նիստի մասնակիցներին ողջունեց և արխիվային գործի ոլորտում Հայաստանի վերջին 2 տարվա զարգացումները ներկայացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նիստի ավարտին ԱՊՀ անդամ-պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նոր նախագահ ընտրվեցՂրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեգիստրի ծառայության արխիվային գործակալության տնօրեն Մարիա Ալիբաևան։
Միաժամանակ որոշվեց ԱՊՀ անդամ-պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստը անցկացնել 2020 թ․ սեպտեմբերին՝ Կազանում։


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY