ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՐԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ
2017-05-18 2017 թ. մայիսի 18-ին Լոռու մարզի Ուրասար համայնքում (նախկին Ստեփանավանի շրջանում) կազմակերպվեց ցուցադրություն «Ուրասար գյուղը հիմնադրումից մինչև 20-րդ դարի առաջին կեսը» թեմայով: Ցուցադրությունը տեղի ունեցավ «Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
մանրամասն>>
«ԵՐԵՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ
2016-09-16 «Երեք հանրապետություն». այս խորագիրն է կրում 2016թ. սեպտեմբերի 16-ինՀայաստանի ազգային արխիվում բացված փաստաթղթերի ցուցահանդեսը՝ Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ:Ցուցահանդեսում ներկայացված են պատմական փաստաթղթեր Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների վերաբերյալ, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Դրանցից են հանրապետության երեք նախագահների ժամկետանց անձնագրերը, Շուշիի ազատագրման քարտեզը, որը տարիներով գաղտի էր պահվում և այլ փաստաթղթեր: «Արխիվում թեմայի վերաբերյալ շատ այլ փաստաթղթեր կան,- բացման խոսքում ասաց արխիվի տնօրեն, պատմագիտության դոկտոր Ամատունի Վիրաբյանը, բայց ցուցասրահի փոքր լինելու պատճառով կատարվել է ընտրություն և ցուցադրվել առավել նշանավորները:
մանրամասն>>
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ ՀԱԱ-ում
2013-11-01 2013թ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում, բացվեց հայ նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված փաստաթղթերի և նյութերի ցուցահանդեսը:
մանրամասն>>
Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9