հայերեն русский english
Փնտրել
 





ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ ՀԱԱ-ում
2013-11-01

2013թ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում, բացվեց հայ նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված փաստաթղթերի և նյութերի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին կուսակցական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Ս. Զավարյանի համերկրացիներ, արխիվագետներ, հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին, ՀԱԱ տնօրեն  Ա. Վիրաբյանը նախ նշեց, որ սրանից ուղիղ 10 տարի առաջ, նույն օրը` 2003 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահը բացեց իր դռները և որ ներկայիս ցուցահանդեսը թվով 50-րդ-ն է:
«Արխիվը գիտական-մշակութային կենտրոն է և հանրությանը մեր հիշողությունը ներկայացնելն արդեն ավանդական է… »ասաց ՀԱԱ տնօրենը:
Այնուհետեև վերջինս ներկայացրեց Ս. Զավարյանի կյանքն ու գործունեությունը, որն անքակտելիորեն կապված է Հ.Հ.Դ. ստեղծման պատմության հետ:շԱ. Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կգործի տևական ժամանակ, որից հետո ցուցադրված նյութերի որոշ մասը կնվիրվի Սիմոն զավարյանի  ծննդավայրի` Այգեհատ գյուղի դպրոցին:
Հ.Հ.Դ. բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը  Սիմոն Զավարյանին բնորոշեց այնպես, ինչպես դա արել էին վերջինիս ժամանակակիցները`«Դաշնակցության խիղճը»: Այնուհետև անդրադարձավ այն հիմնական ներդրումներին, որոնց շնորհիվ կուսակցությունը դարձել էր կուռ և մարտունակ` գաղափարապաշտություն, բարոյական ամրակուռ սկզբունքներ,անսակարկ ինքնանվիրում:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարևորեց Ս. Զավարյանի կենսագործունեությանը նվիրված այս ցուցահանդեսի պատմաճանաչողական նշանակությունը: Պատմության քառուղիներում կան մարդիկ` ազգային, քաղաքական, պետական գործիչներ, որոնց ազնիվ հեղափոխական գործչի կենսագորությունը ուսանելի է բոլոր ժամանակների և հատկապես մեր օրերի ուսանողության համար: Այս իմաստով դրվատանքի արժանի գործ է կատարել ազգային արխիվը:
Այնուհետև ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին բազմաբնույթ փաստաթղթերը` հուշագրություններ, հեռագրեր, նամակներ, վկայագրեր, դիմումներ, լուսանկարներ, Ս. Զավարյանի ծննդյան գրանցումը Այգեհատ գյուղի եկեղեցու չափաբերական մատյանում (1865թ. հոկտեմբերի 20), «Դրոշակ» թերթի օրինակներ և այլն:
Ցուցադրված էին նաև Ս. Զավարյանի անձնական իրերը:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY