հայերեն русский english
Փնտրել
 





«ԵՐԵՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ
2016-09-16

«Երեք  հանրապետություն». այս  խորագիրն  է կրում  2016թ. սեպտեմբերի 16-ին
Հայաստանի  ազգային  արխիվում  բացված  փաստաթղթերի  ցուցահանդեսը՝ Հայաստանի  անկախության  25-ամյակի կապակցությամբ:
Ցուցահանդեսում  ներկայացված  են  պատմական փաստաթղթեր Հայաստանի  առաջին, երկրորդ  և  երրորդ հանրապետությունների  վերաբերյալ, որոնց  մեծ  մասը  ցուցադրվում  է  առաջին  անգամ: Դրանցից  են  հանրապետության  երեք  նախագահների ժամկետանց  անձնագրերը, Շուշիի  ազատագրման  քարտեզը, որը  տարիներով  գաղտի  էր  պահվում և  այլ  փաստաթղթեր: «Արխիվում  թեմայի  վերաբերյալ  շատ  այլ  փաստաթղթեր  կան,- բացման  խոսքում   ասաց  արխիվի  տնօրեն, պատմագիտության  դոկտոր  Ամատունի  Վիրաբյանը, բայց  ցուցասրահի փոքր  լինելու  պատճառով  կատարվել  է  ընտրություն և ցուցադրվել  առավել  նշանավորները:
Ներկայացված  փաստաթղթերին ծանոթանալուց  հետո,  ՀՀ տարածքային  կառավարման և զարգացման նախարարի  պաշտոնակատար  Դավիթ  Լոքյանը  նշեց «Սա  պետք  է  դուրս  գա  շենքի  սահմաններից, հասնի  դպրոց, համալսարան, նույնիսկ  քաղաքացիների  տուն, որպեսզի  բոլորս  գիտակցենք  և  հասկանանք՝ ինչպիսի  ճանապարհ  է  անցել  երկիրը, ժողովուրդը՝ ձեռք  բերելով կորցրած  անկախությունը»:
Երևանի պետհամալսարանի պատմության  ֆակուլտետի  դեկան, պատմա¬գիտության  դոկտոր  Էդիկ  Մինասյանը  նշեց, որ երրորդ հանրապետությունը  առաջին  հանրապետության  անմիջական  ժառանգորդն  է  բոլոր  առումներով:
Ցուցահանդեսում  ներկայացված են նաև Հայաստանի  երեք հանրապետությունների  վերաբերյալ տարբեր  բնույթի  հետաքրքրական շատ այլ փաստաթղթեր:
Ցուցահանդեսը  բաց  կլինի  մինչև  սեպտեմբերի 30-ը:








< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY