հայերեն русский english
Փնտրել
 





ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՐԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ
2017-05-18

2017 թ. մայիսի 18-ին Լոռու մարզի Ուրասար համայնքում (նախկին Ստեփանավանի շրջանում) կազմակերպվեց ցուցադրություն «Ուրասար գյուղը հիմնադրումից մինչև 20-րդ դարի առաջին կեսը» թեմայով: Ցուցադրությունը տեղի ունեցավ «Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Ցուցադրությունը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասով գյուղի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում էին առարկայական ձևով, իսկ երկրորդ մասով՝ տեխնիկական սարքավորումների (պրոեկտր և այլն) միջոցով, որը հնարավորություն էր տալիս նյութը առավել հասանելի դարձնել միաժամանակ բոլորի համար: Ցուցադրությունը ներկայացրեց ՀԱԱ գիտաշխատող Գևորգ Կեսոյանը, ով իր մուտքի խոսքում նշեց, որ «ցուցադրությունը նպատակ ունի թարմացնելու, հստակեցնելու և ամրապնդելու գյուղի վերաբերյալ տեղի բնակչության հիշողությունները և այդպիսով խթանել գյուղի շարունակականության գործընթացը»:
Ցուցադրությանը ներկայացված փաստաթղթերը խմբավորված էին մի քանի ոլորտներում: Նախ՝ մի քանի դպրոցների օրինակով (Ներսիսյան, Գայանյան, Պուշկինյան դպրոցներ, Գևորգյան ճեմարան) ներկայացվեց հայ կրթական կյանք, ապա ներկայացվեց գյուղի դպրոցի պատմությանը վերաբերող փաստաթղթերը, հետո անցում կատարվեց գյուղի հիմնադրման, բնակչության թվաքանակին, հողային ու տարածքային հարցերին վերաբերող փաստաթղթերի ներկայացմանը, իսկ վերջում՝ գյուղի ուղղափառ եկեղեցու պատմության ներկայացմանը:
Ցուցադրությանը մասնակցում էին ՀԱԱ պատվիրակությունը (Գ. Կեսոյան, Ն. Ղազարյան, Կ. Աբրահամյան, Վ. Գրիգորյանը) ՀԱԱ Ստեփանավանի տարածքային ներկայացուցչության վարիչ Հ. Վիրաբյանը, Ստեփանավան քաղաքի մշակույթի վարչության պետը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից, դպրոցի տնօրինությունը, ուսուցչական անձնակազմը և աշակերտները:
Ցուցադրությունը ընդունվեց մեծ գոհունակությամբ:


< կարդալ բոլորը



 



Website design and development by BRONCOWAY